Վաղը Երևանում կմեկնարկի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի. առաջնության 7-րդ խմբի ըմտրական մրցաշարը:
Հայաստանի թիմի մրցակիցներն են` Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի ներկայացուցիչները:
Մրցակից երկրների հավաքականները արդեն ժամանել են Երևան:
Հոկտեմբերի 24-ին 1-ին տուրում կկայանան Անգլիա-Հայաստան, Իռլանդիա-Ջիբրալթար հանդիպումները:
Հոկտեմբերի 26-ին 2-րդ տուրում կմրցեն Ջիբրալթար-Անգլիա, Իռլանդիա-Հայաստան զույգերը:
Հոկտեմբերի 29-ին 3-րդ տուրում կանցկացվեն Անգլիա-Իռլանդիա, Հայաստան-Ջիբրալթար խաղերը:
Կանոնակարգով էլիտ ռաունդում պայքարը շարունակելու են խմբերում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ արդյունք ունեցող թիմը:
Tags: սպորտ, ֆուտբոլ, Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնություն