Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում (Երևան, Պարոնյան 21/1), ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին (նստավայրը` Մոսկվա) կստորագրեն պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը 92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:
Պայմանագրի ստորագրմանը ներկա կլինի նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալ բարեկարգ և ժամանակակից դասարաններում:
Tags: դրամաշնորհ, ՀԿԽԸ, ճապոնիա