Թուրքիայի նախարարների խորհրդի նիստից հետո որոշում է կայացվել պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել 12 ամիս: Այս մասին է հաղորդել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը հանդես է եկել օրենքը մարտի 1-ից ուժի մեջ մտցնելու առաջարկությամբ, սակայն 6-ժամյա քննարկումից հետո խորհուրդը որոշել է այն գործի մեջ դնել ավելի վաղ՝ հունվարի 1-ից: Նոր օրենքի համաձայն՝ 379 հազար զինակոչիկներից 280 հազարը վաղաժամկետ ազատ կարձակվեն:
Թուրքիայում բանակ են զորակոչվում զինծառայությանը պիտանի, առողջ, 20-ից 38 տարեկան տղամարդիկ: Սակայն բուհերում սովորող երիտասարդները տարկետում են ստանում այնքան ժամանակ, մինչև կստանան որևէ գիտական աստիճան, որից էլ կախված է նրանց հետագա ծառայության ժամկետը: Օրինակ՝ բակալավրի կոչում ստացած երիտասարդները 6 ամիս ծառայում են որպես հասարակ շարքային կամ 12 ամիս՝ որպես կրտսեր սպա:
Tags: թուրքիա