«TRT Haber»-ի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին ուրբաթ օրը կայցելի Թուրքիա: Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցության, սիրիական ճգնաժամի, տնտեսական և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Պետք է նշել, որ վերջին տարում թուրք-իրաքյան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել էր, թե Թուրքիան տարածաշրջանի բոլոր երկրների համար վերածվում է թշնամու «տարածաշրջանում գերակշիռ դիրք գրավելու և հարևանների գործերի մեջ խառնվելու փորձերի հետևանքով»: Ի պատասխան այս հայտարարությանը՝ վարչապետ Էրդողանը նշել էր, որ Իրաքը առաջին հերթին պետք է լուծի իր ներքին խնդիրները և ապա հարևաններին մեղադրի թշնամական վերաբերմունք դրսևորելու մեջ: Կողմերի միջև լարվածությունը սրվեց Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև էներգետիկ համագործակցության պատճառով: Թուրքիան իրաքյան նավթի ու գազի հիմնական սպառողն է:
Tags: թուրքիա