Հրադադարի խախտման վերջին դեպքի նպատակն էր հետընտրական փուլում ադրբեջանցիներին բուռն հետընտրական քննարկումներից շեղելը. Տիգրան Սարգսյան

Տիգրան ՍարգսյանՊատգամավոր Թևան Պողոսյանն  այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամին ՀՀ վարչապետին հարց ուղղեց Ադրբեջանի կողմից  զինադադարի խախտման հերթական դեպքի առնչությամբ տարվող աշխատանքների մասին՝ հավելելով, թե ինչու՞ հնարավոր չէ ՀԱՊԿ-ի շրջանակներում  բարձրացնել սահմանին պարբերաբար տեղի ունեցող ոտնձգությունների հարցը՝ պահանջելով նաև, որ ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրները զենք  չվաճառեն մեր թշնամի պետություններին:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Վերջին դեպքը Ադրբեջանի հերթական նենգ սադրանքն էր, որ ստանալու է իր պատասխանը: Կարծում եմ՝ դրա նպատակն էր հետընտրական փուլում ադրբեջանցիներին շեղել բուռն հետընտրական քննարկումներից:  Նման գործողությունները չեն մնացել և չեն մնալու անպատասխան: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Նման կոնսուլտացիաներ կլինեն, դրանցից շատերը, իհարկե, հրապարակային բնույթ չեն կրում, բայց երբ խոսքը կոլեկտիվ անվտանգության մասին է, մենք մեր գործընկերներին առաջարկում ենք քայլեր, որոնք մեզ կձերբազատեն վտանգներից»:

Tags: