Ստամբուլի Պենդիկ վարչական մասի ինտերնետային կայքում հրապարակվել է 2007-2012 թվականներին մահվան դեպքերի ցուցակը: «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 6 տարում նշյալ վարչական տարածքում մահացել է 11 հազար 664 մարդ, որոնցից 6 հազար 630 տղամարդ, 4 հազար 750 կին և 284 երեխա: Այս ժամանակահատվածում կյաքից հեռացել է նաև 49 հաշմանդամ:
Հրապարակված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում նաև հանգուցյալների մահվան պատճառները: Այսպես, ամենից շատ կյանքեր խլել է քաղցկեղը՝ 459 հոգի, 200 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով, 56-ը այլ պատահարների, 42-ը ինքնասպան է եղել, 41-ը խեղդվել է, 43-ը՝ սպանվել: Վիճակագրության ամենից մտահոգող տվյալը քաղցկեղի հետևանքով գրանցված մահերի թվի հսկայական աճն է: Եթե 2007-2011 թվականներին Ստամբուլում քաղցկեղից մահացել է 707 մարդ, ապա միայն 2012 թվականին գրանցվել է 752 մահվան դեպք:
Tags: թուրքիա