Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թուրքիայում «Գեզի» կուսակցություն է հիմնվել, որը ներկայանալու է «GZP» («Gezi Partisi») հապավումով: Նորաստեղծ կուսակցությունը տեղ է գրավել Թուրքիայի քաղաքական կուսակցությունների պաշտոնական ցուցակի 77-րդ տեղում: Կուսակցության հիմնադրման օր է գրանցվել հոկտեմբերի 1-ը:
«Գեզի» կուսակցությունը համացանցային քվեարկության միջոցով ընտրել է իր լոգոն, որը սոցիալական մեդիայում լայն քննարման առարկա է դարձել: Մասնավորապես կանայք դժգոհություն են հայտնել, որ «Գեզի» սիմվոլը ներկայացված է տղամարդու ձեռքերի մեջ:
Tags: թուրք