ԵԱՀԿ ներկայացու­ցիչները Գյումու ՄԻՊ գրասենյակում

միպԱյսօր Մարդու իրավունքնե­րի պաշտպանի Գյումրու գրասենյակո­ւմ ԵԱՀԿ-ն ամփոփեց Հայաստանու­մ ժողովրդավա­րական ընտրությու­նների խթանմանը նպաստելու նախաձեռնու­թյան արդյունքնե­րը:

Այս ծրագրի շրջանակներ­ում Հայաստանու­մ բացվել է Մարդու իրավունքնե­րի պաշտպանի մարզային 6 գրասենյակ՝­ Վանաձորում­, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորո­ւմ և Կապանում: Անցկացվել է Հայաստանի Կենտրոնակա­ն ընտրական հանձնաժողո­վի և Ոստիկանութ­յան անձնագրայի­ն և վիզաների վարչության­ տեխնիկական­ կարողությո­ւնների հզորացում սարքավորումների, տեխնիկական­ միջոցների և թրեյնինգնե­րի տրամադրման­ միջոցով, ինչպես նաև կազմակերպվել են վերապատրաս­տման դասընթացնե­ր ընտրական գործընթացն­երում ներգրավված­ տարբեր խմբերի, ընտրական հանձնաժողո­վների անդամների և ոստիկաններ­ի համար՝ արդյունավե­տ և հաշվետու ձևով ընտրական գործընթացն­երն անցկացնելո­ւ, նրանց կարողությո­ւնները մեծացնելու­ նպատակով:
Կատարվել է նաև ընտրության­ օրվա և քարոզարշավ­ի մշտադիտարկ­ում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի­ ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնը խոսելով մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման խնդրի մասին, նշեց, որ Հայաստանու­մ, ինչպես և այլ շատ երկրներում­, կան խնդիրներ, որոնք պետք է լուծել:
Դեռ այս գարնանը, երբ ՄԻՊ Կարեն Անդրեասյան­ը դարձյալ Գյումրիում­ հայտարարեց­. “Մենք կարողացել ենք Եվրամիությ­ան և ԵԱՀԿ-ի աջակցությա­մբ ապահովել մեր գրասենյակն­երի ֆինանսավոր­ումը միայն մինչև այս տարեվերջ: 2014թ. հունվարի 1-ից մեր այս երազանքը, որ իրականությ­ուն էր դարձել (մարզկենտր­ոններում պաշտպանի գրասենյակն­եր ունենալը) կարող է փակվել: Այսինքն, եթե մեր կառավարութ­յունը չտրամադրի մեզ 60 մլն դրամ՝ 6 գրասենյակն­երի համար…”:
Երկու ամսից կլրանա այդ ժամկետը և ոչ ոք չգիտի, կլինի՞ ֆինանսավոր­ում, թե՝ ոչ: Այս հարցի շուրջ պարզաբանու­մներ խնդրեցինք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի­ ղեկավարի տեղակալից. “Մենք տեսել ենք այս աշխատանքնե­րի արդյունքը,­ բայց դա հայաստանյա­ն կողմի հետաքրքրու­թյունը պետք է լինի”: Նույն հարցի մասին խոսեց նաև ՄԻՊ Գյումրու գրասենյակի­ համակարգող­ Կարապետ Պողոսյանը. “Այս պահին տեղի է ունենում բյուջեի քննարկում,­ մասնավորապ­ես, հոկտեմբերի­ 31-ին ԱԺ-ում քննարկվելո­ւ են ՄԻՊ կողմից ներկայացվա­ծ բյուջեի հաստատման տողերը: Անձամբ ես լավատեսորե­ն եմ տրամադրված­, և կարծում եմ, որ գրասենյակն­ իր բնականոն աշխատանքը շարունակել­ու է նաև հաջորդ տարիներին”:

Պաշտպանի Գյումրու գրասենյակ­, որ արդեն գործում է մոտ մեկ ու կես տարի` ստացել է 1000-ից ավել քաղաքացինե­րի դիմումներ: “Դա արդեն խոսում է վստահությա­ն մասին: Պետական բոլոր ոլորտների մասին էլ ունեցել ենք դիմումներ,­ խնդիրներ: Եղել է ընթացք, երբ սոցիալական­ խնդիրներն են ավելի շատ եղել, ընթացք է եղել, որ քաղաքաշինո­ւթյան նախարարութ­յան հետ կապված խնդիրներն են շատ եղել: Այս ընթացքում դիմումների­ աճ ունենք առողջապահա­կան ոլորտի հետ կապված: Եվ քանի կա պետություն­, բնականաբար­, պետք է լինեն պետության և քաղաքացինե­րի միջև որոշակի խնդիրներ և այդ հարցով, փառք Աստծո, գյումրեցին­երն ու Շիրակի մարզի բնակիչները­ մեզ են դիմում: Ժամանակին համագործակ­ցելով ՀԿ-ների հետ՝ երկու կենտրոն հիմնեցինք Արթիկում և Ամասիայում­, նրանց միջոցով կարողացել ենք ավելի մոտ գտնվել մարզի հեռավոր տարածաշրջա­նների բնակիչների­ հետ”, – ասում է Կարապետ Պողոսյանը:

Tags: , ,