Հարավային Չինաստանի գյուղերից մեկի բնակիչները հարձակվել են ոստիկանների վրա՝ վիրավորվել է 27 սպա

china-protestersՊետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ չորեքշաբթի օրը հարավային Չինաստանի գյուղերից մեկի բնակիչները հարձակվել են երկու կասկածյալների փնտրող ոստիկանների վրա, որի արդյունքում 27 սպա է վիրավորվել:

Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ վիրավոր ոստիկաններին տեղափոխել են Յուննան նահանգի կենտրոն հանդիսացող Կունմին քաղաքի հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Բռնությունները տեղի էին ունեցել, երբ ոստիկանները երեքշաբթի վերոնշյալ նահանգում կանխամտածված վնաս հասցնելու մեջ մեղադրվող երկու կասկածյալների էին փնտրում:

Մոտ 200 գյուղացիներ փակել էին տարածքից արդեն հեռացող սպաների ճանապարհը և թույլ չէին տվել մեկնել:

Դեռևս պարզ չէ, թե ինչն է գյուղացիներին այդպես զայրացրել կամ հատկապես ինչ մեղադրանքներ էին ներկայացված երկու հանցագործներին:

Սինխուան հայտնում է, որ գյուղացիները 13 ոստիկանների մինչև չորեքշաբթի կեսօր պահել են գյուղում և չեն թողել հեռանալ: Գյուղացիներից ոչ ոք չի վիրավորվել, ձերբակալությունների վերաբերյալ ոչինչ նշված չէ:

 

Tags: ,