Համաձայն ԱՄՆ-ում ամենաշատ վարձատրվող գլխավոր մենեջերների վարկանիշային աղյուսակի, որը ամեն տարի կազմում է GMI Ratings ընկերությունը, անցյալ տարի Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը աշխատել է 2,27 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ միջինում գործարարի հաշվի վրա նստել է օրական 6 միլիոն դոլար, հաղորդում է Forbes-ը:
Եկամուտների առումով երկրորդ տեղում Ցուկերբերգից հետո հայտնվել է Kinder Morgan նավթա-գազամուղի գործադիր տնօրեն Ռիչարդ Քինդերը: Նրա աշխատած կապիտալը կազմել է 1,1 միլիարդ դոլար:
Հաջողակ գործարարների եռյակն ամփոփում է Sirius XM Radio-ի ղեկավար Մել Կարամզինը, նա աշխատել է ընդամենը 255 միլիոն դոլար: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկուն այս վարկանիշում ընդամենը 5-րդն է: 2012 թ. նրա եկամոտը կազմել է 144 միլիոն դոլար:
Tags: GMI Ratings, ԱՄՆ, Մարկ Ցուկենբերգը