Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, սակայն առանց Հայաստանի թեկուզ մեկ ներկայացուցչի:
69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը քառորդ եզրափակչում պարտվեց Կուբայի ներկայացուցիչ Արիսնոիդի Դեսպաինյեին:
Նա մեր երկրի միակ ներկայացուցիչն էր, որը մնացել էր: Հիշեցնենք, որ ռինգ էր դուրս եկել Հայաստանի 7 բռնցքամարտիկ և նրանք բոլորն էլ չարդարացրին հույսերը:
Կատարվածը սառը ցնցուղ է: Մարզիչ Կարեն Աղամալյանը Հայաստանի բռնցքամարտի ղեկը ստանձնել էր 2012-ի օլիմպիական խաերից առաջ, և մերոնք ձախողվեցին վարկանիշային մրցաշարում, Լոնդոնի օլիմպիական ռինգում: Եվ ահա, Հայաստանի հավաքականի անդամները չուրախացրին նաև աշխարհի առաջնությունում:
Tags: բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, սպորտ