Իր հողամասում հայտնաբերված դինոզավրերի կմախքների վաճառքից հետո՝ ֆերմերը միլիոնատեր կդառնա

ՏիրանոզավրՖերմերը իր հողամասում 70 միլիոն տարեկան երկու դինոզավրերի ոսկորներ գտնելուց հետո մի գիշերվա մեջ միլիոնատեր կդառնա:

12մ երկարություն ունեցող տիրանոզավրը հայտնաբերվել է մի քանի մետր հեռավորության վրա գտնվող 8մ երկարությամբ տրիցերատոպսի հետ միաժամանակ, որոնք միասին ավելի քան երկու միլիոն ֆունտ արժեն:

Փորձագետները գտածոները արժեքավոր են համարել:

Տիրանոզավրի կմախքը այնքան լավ վիճակում է, որ, ըստ տեղեկությունների, այն դասվել է աշխարհում հայտնաբերված 20 լավագույն կմախքների շարքը, քանի որ դրա 40 տոկոսը կազմում են կենդանու օրիգինալ ոսկորները:

Կմախքի մյուս մասը կազմում են պեղումների ընթացքում հայտնաբերված այլ տիրանոզավրերի ոսկորներ:

Տրիցերատոպսը, որը երկու մեծ և քթի վրա մեկ փոքր եղջյուրավոր բուսակեր կենդանի է եղել, 70 տոկոսով օրիգինալ ոսկորներից է կազմված:

Երկու հսկայական կենդանիների կմախքները հայտնաբերվել են ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Հել Քրիկում գտնվող 51 քկմ ագարակում:

Դրանք այժմ պատրաստվում են վաճառքի հանվելու համար:

Սպասվում է, որ տիրանոզավրի կմախքի վաճառքից կստացվի 1,4 միլիոն ֆունտ, իսկ տրիցերատոպսի վաճառքից՝ 560,000 ֆունտ:

Տիրանոզավրի՝ աշխարհում ամենաբարձր գնով վաճառքի ռեկորդ սահմանվել է 1997 թ-ին, երբ Սյու անունով տիրանոզավրը վաճառվել է 5,4 միլիոն ֆունտով:

Դիոնզավրերի կմախքների աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Նյու Յորքի Բոնեմա աճուրդում:

 

Tags: , , ,