Նախագահ Բարաք Օբաման հերքել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մասին տեղեկությունը: Իմանալով հնարավոր լրտեսման մասին` Մերկելը զանգահարել է Օբամային ու բացատրություն պահանջել: Նա հստակ հասկացնել է տվել, որ նման միջոցներն անընդունելի են, ու դա վկայում է վստահության լուրջ խախտման մասին:
Օբաման էլ իր հերթին դաշնային կանցլերին հավատացրել է, որ ԱՄՆ հետախուզությունը նրա խոսակցությունները չի գաղտնալսել: Սրանից առաջ ԱՄՆ նախագահը ստիպված էր իր ֆրանսիացի գործընկերոջ հետ բացատրվել. ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսում է ֆրանսիացիներին: Հետևանքը եղավ այն, որ Ելիսեյան պալատ կանչվեց ԱՄՆ դեսպանը` դրա համար բացատրություն տալու:
Tags: սկանդալ