Թաիլանդում անդունդն է գլորվել բուդդիստ ուխտագնացներով ավտոբուսը: Նախնական տվյալներով, լեռնային ճանապարհով ընթացող ավտոբուսը կորցրել է կառավարումն ու անդունդը գլորվել արգելակների խափանման պատճառով: ՃՏՊ-ի հետևանքով 21 կին է զոհվել, 19 ուղևոր մարմնական վնասվածքներ են ստացել:
