Կրկին խոշոր պայթյուն Դամասկոսում, զոհվել է 16 մարդ

siriaՍիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Մարջա հրապարակում գտնվող Ներքին գործերի նախարարության շենքի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Սիրիական պաշտոնական «SANA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել: Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ ահաբեկչությունը իրականացվել է նախարարության մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկի միջոցով:
Հիշեցնենք, որ երեկ Դամասկոսում կրկին պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել: Հաղորդվում է, որ կազմակերպիչների թիրախը եղել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալքին, սակայն վերջինս չի տուժել: Միևնույն ժամանակ Լազկիե քաղաքի մերձակայքում կառավարական զորքերի և Սիրիայի ազատության բանակի միջև խիստ բախումներ են տեղի ունեցել, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

 

Tags: