Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը Եվրախորհրդարանին մեղադրել է անկարգությունների ծրագրման և գաղտնի սաբոտաժի մեջ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Սուլեյմանովը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության նախագահ Լեոնիդ Կոժարային, Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչին, Եվրանեսթի ԽՎ համանախագահներին, Եվրախորհրդարանի անդամներին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է իր գործունեությունը կառույցում:
Նամակում ասված է. “Դեռ այս տարվա հուլիսին Եվրախորհդարանը Ադրբեջանին չի ընդգրկել երկրների ցանկում, որտեղ դիտորդական առաքելությունները հետևելու են նախագահական ընտրություններին, ինչը Բաքվի կողմից գնահատվել է որպես երկրում լուրջ խնդիրների բացակայության վկայություն: Սակայն այս որոշման հետևում անկարգությոնենրի ծրագրում և գաղտնի սաբոտաժ էր թաքնված: Անհայտ պատճառներով Եվրախորհրդարանը սեպտեմբերին վերանայել է Ադրբեջան դիտորդական առաքելություն չուղարկելու իր որոշումը: Դիտորդական առաքելություների ձևավորված հեղինակությունը Եվրախորհրդարանին հարկադրել է ձեռնպահ մնալ առաքելության անդամաներին իր իրական մտադրությունների հրապարակումից՝ սպասելով ընտրությունների արդյունքերին:
Եվրախորհրդարանի դիտորդների դրական գնահատականը զայրացրել է Եվրախորհրդարանին, որը բանաձևում մտցրել է 32-րդ կետը՝ ըստ որի՝ ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին: Ադրբեջանը վճռկանորեն հերքում է բանաձի 32-րդ կետը, որը լուրջ հարված է հասցնում Եվրախորհդարանի դիտորդական առաքելության հեղինակությունը և տանում է սաբոտաժի ու անկարգությունների: Այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն չանցկացվի և համապատասխան քայլեր չձեռնարկվեն, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գործունեությունը Եվրախորհրդարանում ստեղծված Եվրանեսթի ԽՎ-ում”:
Tags: ադրբեջան, ընտրություններ
