Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիյանին ցանկանում են իրենց թիմում տեսնել գերմանական մի շարք ակումբներ: Նույնիսկ տեսակետ էր հայտնվել, որ հավանական է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի ղեկավարությանը համոզի, որպեսզի Հայաստանի հավաքականի իր խաղընկերոջը գնեն:
Բայց բացահայտվել է, որ 26-ամյա Մովսիսյանի ծառայություններով ամենից շատ հետաքրքրվում են «Վոլֆսբուրգի» ներկայացուցիչները:
Այդ թիմը ներկայումս Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը:
Tags: «Վոլֆսբուրգ», Յուրա Մովսիսյան, սպորտ, ֆուտբոլ
