ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ` աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր տասը երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:
Tags: ադրբեջան, Կիրսան Իլյումժինով, շախմատ, սպորտ