Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 40 հոգի վիրավորվել է: Թուրքական «Հաբերլերի» փոխանցմամբ՝ ականապատ մեքենան պայթել է քաղաքի հարավային մասում տեղակայված հրապարակում: Տուժածների թվում կան նաև կանայք և երեխաներ:
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մշտադիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գլխավորապես ալավիներով բնակեցված թաղամասում:
Նշենք, որ վերջին ամիսներին Սիրիայում բազմաթիվ բախումներ են գրանցվել ընդդիմությանը աջակցող սունիների և Բաշար Ասադի վարչակարգի կողմակից ալավիների միջև:
Tags: Սիրիա
