Թուրքիան անցկացված քվեարկության արդյունքում, հավաքելով ձայների 45 տոկոսը, իրավունք է ստացել Ստամբուլում անցկացնելու Համաշխարհային նավթային 22-րդ համաժողովը, որը տեղի կունենա 2017 թվականին: Կոնգրեսի հյուրընկալման հնարավորությունը ստանալու համար Թուրքիան պայքարի մեջ էր մտել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի, ինչպես նաև Աստանայի և Կոպենհագենի հետ:
Համաշխարհային նավթային համաժողովը կարևորագույն իրադարձություն է նավթարդյունաբերության ասպարեզում: Երեք տարին մեկ հազարավոր մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են ծանոթանալու համար նավթագազային արդյունահանման նորագույն տեխնոլոգիաներին և այս բիզնեսի կառավարման հիմնական մեթոդներին: Այս համաժողովը անցկացվում է 1993 թվականից ի վեր:
Tags: թուրքիա
