Աշխարհի ամենաառաջին վեբ կայքը կիբեռտարածությունից որոշ ժամանակով կանհայտանա և կրկին կվերականգնվի այսօրվա համացանցի բրաուզերների համար մատչելի տարբերակով: Սա համացանցի 20-ամյակին նվիրված ծրագրերից մեկն է, երեքշաբթի ասել են կազմակերպիչները:
Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (ՄՀԵԿ) այժմ տանում է կայքի վերականգնողական աշխատանքները:
Համաձայն ՄՀԵԿ-ի՝ աշխարհի առաջին կայքը տեխնոլոգիայի մասին էր: Այն թույլ էր տալիս բրաուզերներին տեղեկանալ նոր համակարգի մասին և ստեղծել իրենց վեբ կայքերը:
Ծրագիրը գալիք սերնդին հնարավորություն կտա հասկանալ համացանցի ծագման և կարևորության մասին, ասել է ՄՀԵԿ համացանցի տնօրեն Դան Նոյսը:
Ծրագիրը նվիրված է համացանցի 20-ամյակին: Երկու տասնամյակ առաջ ՄՀԵԿ-ի շնորհիվ համաշխարհային ցանցը աշխարհի համար դարձավ հասանելի:
Tags: համացանցի 20-ամյակ
