Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը երկամարտի 307 (137+170 կգ) արդյունքով գրավեց 12-րդ տեղը:
Չեմպիոն դարձավ չինացի Հուի Լիաոն՝ 358 (160+198) կգ:
Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը երկամարտի 239 կգ (107+132) արդյունքով գրավել էր 11-րդ տեղը:
Այժմ փորձության հերթը +105 կգ քաշային Հայկ Հակոբյանինն է:
Tags: ծանրամարտ, սպորտ