Վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ հաճախակի բանակցությունների մեջ մտած Իրանը անակնկալ որոշում է ընդունել՝ հայտարարելով ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցման մասին: Հարցի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի խոսնակ, պատգամավոր Հուսեյն Նակավին: «Այս պահին արտադրությամբ չենք զբաղվում, քանի որ 20 տոկոսանոց ուրանի հարստացման կարիք չունենք: Մեր ֆաբրիկաները այժմ բավարար չափով վառելիք ունեն և արտադրության կարիք չկա»,-նշել է Նակավին: Վերջինիս հիշատակած արտադրամասը գտնվում է Թեհրանում և հանդիսանում է բժշկական իզոտոպներ արտադրող ռեակտոր:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նակավին, անդրադառնալով Արևմուտքի՝ հարստացումը դադարեցնելու հորդորներին, նշել է. «5 տոկոս արտադրության անցնելու մասին որոշումը Իրանինն է: Սակայն հիմա անիմաստ է խոսել արտադրության դադարեցման մասին, քանի որ արտադրություն չի իրականացվում»:
Tags: իրան, ուրանի հարստացում