Մոռացեք գլոբալ տաքացման մասին, գիտնականների պնդմամբ Երկիրը շուտով կմտնի սառցե շրջանի մեջ, որը կտևի 250 տարի:
Ռուս կլիմայական փորձագետները համոզված են, որ յուրաքանչյուր 200 տարին մեկ Արեգակի ակտիվությունը նվազում է և այն քիչ ջերմություն է արտադրում:
Նրանք հավատացած են, որ Արեգակի ակտիվության նվազումը Երկրի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազեցնի:
Վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1650-1850թթ ընթացքում, որը հայտնի է «Փոքր սառցե դարաշրջան» անվամբ:
Նրանք կանխատեսում են, որ այդ ժամանակ խստաշունչ ձմեռների ընթացքում Բրիտանիայի գետերը սառույցով կպատվեն, իսկ այդ ժամանակաշրջանի պայմանական նկարներում ցույց է տրված, թե ինչպես են բնակիչները չմուշկներով անցնում Թեմզա գետի վրայով:
Նախատեսվում է, որ ջերմաստիճանի նվազման հաջորդ շրջանը կսկսվի 2030-2040թթ ընթացքում:
Ամեն դեպքում Սանկ Պետերբուրգի Պուլկովո դիտակայանի գիտնականները համարում են, որ գալիք սառեցման շրջանը պակաս խստաշունչ կլինի նախորդի համեմատությամբ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից Վլադիմիր Կոտլյակովի կարծիքով ոչ մի հիմք չկա կարծելու, որ գլոբալ տաքացումը կշարունակվի մինչև այս դարի ավարտը՝ ավելացնելով, որ Երկրի կլիման պայմանավորված է իրար հաջորդող սառը և տաք շրջաններով, իսկ այժմ արդեն առկա են սառեցման նշաններ՝ չնայած արդյունաբերությունը իր ազդեցությունը ունենում է գոլբալ կլիմայի վրա՝ այնուամենայնիվ, բնության ուժերը ավելի հզոր են:
Tags: «Փոքր սառցե դարաշրջան»
