Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է հասարակական գերագույն երջանկության հասնելու գծով վարչության ստեղծման մասին: Կաբինետի անդամները հայտարարությունը ծափահարություններով են ընդունել: Խորհրդակցությունն ուղիղ եթերում լուսաբանել է պետական հեռուստաալիքը:
Մադուրոյի խոսքով, նոր վարչությունը պետք է զբաղվի ծերերի, երեխաների, հաշմանդամների ու անօթևանների հարցերով: Վարչությունը ղեկավարելու է Ազգային ասամբլեայի նախկին պատգամավոր Ռաֆայել Ռիոսը: Նախարարը դեկտեմբերի 8-ը Բոլիվարյան հեղափոխության առաջնորդին հավատարմության ու սիրո օր է հռչակել: Այս տարի այդ օրը հերթական քաղաքային ընտրություններ են նշանակված: Հոկտեմբերի սկզբին նախագահ Մադուրոն առաջարկել է դպրոցներում ու համալսարաններում ուսումնասիրել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունը: Նման առաջարկով է նա ելույթ ունեցել Բարինաս նահանգ այցելելով, որտեղ ծնվել ու մեծացել է բոլիվարյան հեղափոխության առաջնորդը:
Tags: վենեսուելա
