Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Պաշտպանության փոխնախարար, Ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալթայ Մեհտիևը և Պաշտպանության նախարարության տեսչական վարչության պետ, գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևը հեռացվել են իրենց պաշտոններից: Ալթայ Մեհտիևին փոխարինել է Ադրբեջանի նախագահի` ռազմական հարցերի գծով օգնականի տեղակալ Ռամիզ Թահիրովը: Բեյդուլլաևին այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Ֆահրեդդին Ջաբրաիլովը: Վերջինս 1995թ.-ին նախագահի հրամանագրով ստացել է Ադրբեջանի Ազգային հերոսի կոչում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Զաքիր Հասանովը:
