Գերմանիայում 36-ամյա տղամարդը խորտկարաններից մեկում պատանդ է վերցրել իր հարազատներին ու ծանոթներին: Հետաքննության վարկածի համաձայն, խորտկարանը պատկանում է այդ տղամարդուն: Տեղի իրավապահները ենթադրում են, որ նա զինված է, իսկ գերության մեջ նրա բարեկամներն ու ծանոթներն են:
Տեղեկություն է հնչել, որ տղամարդը պետք է հոկտեմբերի 24-ին ներկայանար դատական նիստի, սակայն նա չի գնացել:
“Չարագործը 36-ամյա քուրդ է, իր մոտ վառելիքով տակառիկ ունի: Ավելի վաղ նա դատվել է զենք պահելու համար: Հինգշաբթի նա անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստի: Ֆրայբուրգի իրավապահ մարմինները ենթադրում են, որ խորտկարանում գտնվողները փորձել են նրան տարհամոզել:
Ոստիկանները չեն բացառում, որ պատանդները խորտկարանում են սեփական կամքով:
Tags: պատանդ