Այսօր խորհրդարանում ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, թե ինչ դժվարին օրեր են սպասվում Հովիկ Աբրահամյանին ու նրա կուսակից ընկերներին։
«Սա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, Հովիկ Աբրահամյանն ընդամենը կատարողի դերում է, այդ խմբակի մեջ կատարողի դերակատարություն է ստանձնել, ինչ վերաբերում է դժվարին օրերին, այո, մենք բոլոր ճակատներում պայքար տանելու ենք, մեր համար սա առաջին անգամ չէ, սա ուղղակի աշխատանքային գործունեության մի դրվագ է: Սպասելի էր, որ նման վարք պետք է դրսևորվի»:
Նա տեղեկացրեց, որ իր կողմից արդեն նախաձեռնվել է բողոքարկման գործընթաց, իսկ Ազգային ժողովի կողմից պաշտոնապես դեռ փաստաթուղթ չի ներկայացվել ԵԽԽՎ:
Հիշեցնենք, որ քառօրյա նիստերից մեկի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ դժվարին օրեր է խոստանում Հովիկ Աբրահամյանին: Պատճառը ԱԺ նախագահի որոշումն էր՝ ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից «Ժառանգություն» խմբակցությունը հանելու վերաբերյալ:
Tags: Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյան
