Լոնդոնում հրապարակվել է 119 տարվա մեջ առաջին լուսանկարը` թագուհին շրջապատված երեք սերունդներով,լուսանկարներ

թագավորական ընտանիքըԵրեքամսական արքայազնի մկրտության պաշտոնական լուսանկարները հրապարկվել են հինգշաբթի երեկոյան: Մկրտությունը տեղի էր ունեցել չորեքշաբթի: Լուսանկարահանման պարտականությունը վստահվել էր Հոլիվուդի անվանի լուսանկարիչ Ջեյսոն Բելին: Լուսանկարներում թագավորական ընտանիքի բոլոր անդամներն են` ներառյալ փոքրիկ արքայազնը, որը երջանիկ տեսք ունի:

Թագավորական պալատը 4 լուսանկար է տարածել` տարբեր կոմպոզիցիաներով. Բրիտանիայի պատմության մեջ նմանը չի եղել 1894-ից ի վեր. այն ժամանակ պալատական լուսանկարիչը մի կադր է արել, որում Վիկտորիա թագուհին որդու Էդվարդ  VII-ի ու թոռան` դուքս  Գեորգ V-ի ու այդ օրը մկրտված Էդվարդ VIII հետ է:

Լուսանկարներում արքայազն Ջորջը ավանդական սպիտակ երկարափեշ հանդերձով է, նույնիպիսի հագուստ կա Վիկտորիա թագուհու ավագ դստեր հագին` մկրտության ժամանակ, 1841-ին: Բազմոցը, որի վրա նստել ու որը շրջապատել են թագավորական ընտանիքի անդամները, այն հավաքածուից է, որը պատրաստվել է 1773-ին:

Tags: , , ,