Թուրքական մեջլիսում այսօր կրկին տեղի են ունեցել արդեն սովորական դարձած քաշքշուկներ ու վեճեր: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Թունջելիի պատգամավոր Քամեր Գենչը պահանջել է, որպեսզի պարզություն մտցնեն Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Շահինին ուղղված խոսքերի մեջ: Դա պատճառ է հանդիսացել, որպեսզի բուռն քննարկում սկսվի, որի ընթացքում Արդարություն և զարգացում կուսակցությունից Զեյիդ Ասլանը Քամեր Գենչի հասցեին շատ խիստ հայհոյանքներ է հնչեցրել:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ նիստում տիրող լարվածությունը հանգստացնելուց հետո, նաև ԱԶԿ-ի պատգամավորների ձայներով, Զեյիդ Ասլանը պատժվել է աշխատանքի վայրում անհարիր վարք դռսևորելու համար:
Tags: թուրքիա
