«Միկայի» շախմատիստուհիներն առայժմ 4-րդ տեղում են

հռոդոս31258Հունաստանի Հռոդոս քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնության հինգերորդ տուրում Երևանի «Միկան» 2.5։1։5 հաշվով հաղթեց «Բաս» թիմին:Մեր երկրի ներկայացուցիչներն այս ստուգատեսում 3-րդ հաղթանակը տարան:

«Միկայի» մարզուհիներից հաղթեցին Էլինա Դանիելյանը և Լելա Ջավախիշվիլին, Հարիկա Դրոնավալին ոչ-ոքի է խաղաց, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:

Հինգերորդ տուրից հետո10 միավորով առաջատարը «Մոնտե Կարլոն» է: «Միկան» 6 միավորով չորրորդն է։

Տեխնիկական արդյունքներ

Միկա - ԲԱՍ 2½:1½
Դրոնավալի - Բոյկովիչ ½ – ½
Մկրտչյան - Գապոնենկո 0 – 1
Դանիելյան - Ստոյանովիչ 1 – 0
Ջավախիշվիլի - Չելյուսկինա 1 – 0
Մոնտե Կարլո - Պոլիտեխնիկա 2½:1½
Յուգրա - Շախմատային Մոսկվա 2:2
Ռուդար - Ֆորտաս Վիլնյուս 1:3
Պամհագեն - Ֆիշեր ½:3½
Ելիցա - 2:0

 

Մասնակիցների դասավորությունը

 

1. Մոնտե Կարլո 10
2. Յուգրա 7
3. Պոլիտեխնիկա 6
4. Միկա 6
5. Շախմատային Մոսկվա 6
6. Ֆորտաս Վիլնյուս 6
7. Ելիցա 4
8. ԲԱՍ 3
9. Ֆիշեր 3
10. Ռուդար 3
11. Պամհագեն 1

 

 

Tags: , , ,