Թուրքական «Աքշամ» թերթը հայտնում է, որ Թուրքիայում նոր «evlatliklararayanlar.com» կայք է բացվել, որը զբաղվում է արտամուսնական կապից ծնված կամ դեռևս չծնված երեխաների անօրինական որդեգրությամբ: Կայքը կազմված է երկու բաժնից՝ մեկը երեխա հանձնողների, մյուսը երեխա փնտրողների համար: Կայքի ղեկավարությունը իր այցելուներին հայտնում է հետևյալը՝ «Դուք էլ կարող եք երեխա որդեգրել, մեր կայքի օգնությամբ արդեն շատ հեշտ հնարավոր է ծնող դառնալ»: Ահա կայքում տեղադրված հայտարարություններից մեկը, որ հրապարակել է մի ուսանողուհի՝ «Ծննդաբերությանս մեկ ամիս է մնացել: Մի սխալմունքի հետևանքով հղիացել եմ: Չհամարձակվեցի ազատվելու երեխայից: Միայնակ եմ, արտաամուսնական երեխա եմ ունենալու: Չեմ ուզում, որ երեխան անտեր մնա»:
Այնուհանդերձ կայքի ղեկավարության հրապարակած կանոններից պարզ է դառնում, որ այս ծառայությունը նյութական որոշակի շահ է հետապնդում:
Tags: «evlatliklararayanlar.com», թուրքիա