Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբները բողոքում են Ֆրանսուա Օլանդի սահմանած «հարուստների հարկի» դեմ

ֆուտբոլային ակումբՖրանսիայում մեծ եկամուտ ունեցող անձանց համար սահմանված 75% հարկը ստիպեց Ժերար Դեպարդիեին Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել:

Այժմ Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբները բոյկոտ են կազմակերպել՝ բողոքելով այդ օրինագծի դեմ, որը պատրաստվում են օրինականացնել հաջորդ տարի: Նրանք պնդում են, որ օրենքը կնվազեցնի իրենց մրցունակությունը մյուս եվրոպական ակումբների համեմատությամբ և ֆինանսական խնդիրներ կստեղծի:

Ֆուտբոլային ակումբների պրոֆեսիոնալ միավորումը (UCPF) հինգշաբթի հայտարարել է, որ իրենք կբոյկոտեն նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը տեղի ունենալիք գլխավոր երկու տուրերի ծրագրված բոլոր խաղերը:

1972թ-ին իրենց աշխատավարձերից բողոքող ֆուտբոլիստների ցույցից հետո՝ այս բողոքի ակցիան Ֆրանսիայում կազմակերպված նմանատիպ առաջին բոյոկոտն է:

UCPF-ի նախագահ Ժան Պիեռ Լուվեն հինգշաբթի իր հայտարարության մեջ նշում է, որ սա պետք է առիթ դառնա, որպեսզի ֆրանսիական ֆուտբոլի լուռ մեծամասնությունը արտահայտի իր բողոքը:

75% հարկը վերաբերելու է այն ֆուտբոլիստներին, որոնք տարեկան 1,38 միլիոն դոլարից ավել են վաստակում: Նախապես այդ օրենքով նախատեսված էր, որ հենց բարձր վարձատրվող ֆուտբոլիստը պետք է այդ հարկը վճարի, սակայն ֆուտբոլիստների բողոքից հետո, Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կառավարությունը հարկի վճարման պարտականությունը դրել է նրանց գործատուների վրա:

UCPF-ին պնդում է, որ հարկը կնվազեցնի ֆրանսիական ակումբների մրցունակությունը եվրոպական այլ երկրների՝ ավելի սակավ հարկեր վճարող մրցակիցների համեմատությամբ:

 

Tags: ,