Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող կայուն վիճակը անհանգստացնում է արևմտյան և արևելյան որոշ երկրների: Էրդողանի խոսքերով՝ Անկարան քաղաքական ոչ մի ուժի թույլ չի տա ապակայունացնել երկիրը: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծել է, որ Թուրքիան ամբողջությամբ լուծելու է երկրում ահաբեկչության խնդիրը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե PKK-ն սպառնում է վերսկսել իր զինված պայքարը Թուրքիայում: Այս մասին էր հայտարարել քրդական կուսակցության ղեկավար Ջեմիլ Բայըքը: PKK-ի զինյալները պատրաստ են վերադառնալու Թուրքիա այն դեպքում, եթե չբավարարվեն նրանց պահանջները:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա