«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Օռլանդո Բլումը և մոդել Միրանդա Քերը երեք տարի տևած ամուսնությունից հետո հայտարարել են իրենց բաժանության մասին:
Բրիտանացի դերասանի ներկայացուցիչը E! News-ին տված հարցազրույցում հաստատել է այդ լուրը:
Զույգի ներկայացուցչի տեղեկություններով՝ Օռլանդո Բլումը և Միրանդա Քերը մի քանի ամիս է ինչ ընկերաբար բաժանվել են:
Վեց տարի միասին լինելուց հետո նրանք վերջերս որոշել են պաշտոնապես հայտարարել իրենց բաժանվելու մասին:
Բրիտանացի դերասանը և ավստրալիացի մոդելը սկսել են հանդիպել 2007թ-ին, որից երեք տարի անց ամուսնացել են:
Victoria’s Secret-ի նախկին հրեշտակ 30-ամյա Միրանդան և Բլումը համատեղ ունեն մեկ որդի՝ 2011թ-ին ծնված Ֆլինը:
Tags: մոդել Միրանդա Քեր, Օռլանդո Բլում
