Անթույլատրելի է իշխանական էլիտայի, այդ թվում մեր՝ ԱԺ պատգամավորներիս աշխատավարձի բարձրացումը. ԲՀԿ-ական պատգամավոր

vahan-babayan-u2367-1

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծին` դեմ արտահայտվելով օրենքի ընդունմանը.

«Այս տնտեսական իրավիճակում, որին ականատես ենք լինում յուրաքանչյուրս, իրոք անթույլատրելի է իշխանական էլիտայի, այդ թվում մեր՝ ԱԺ պատգամավորներիս աշխատավարձի բարձրացումը: Մեր երկրում կան հարյուրավոր գիտնականներ և մանկավարժներ, հաշմանդամներ և ազատամարտիկներ, որոնք արժանի են ապրել ավելի լավ, քան այսօր ապրում են կամ ավելի ճիշտ գոյատևում: Սա կառավարության հերթական անհաջող քայլն է, որից հետո ավելի մեծ հիասթափություն կապրի մեր հասարակությունը»,-գրել է նա:

Tags: