Կոլումբիայում գտնվող Բարբակաոս փոքրիկ քաղաքի կանայք երկու տարվա ընթացքում իրենց երկրորդ սեքսուալ բոյկոտն են կազմակերպում՝ պահանջելով բարեկարգել իրենց հեռավոր շրջան տանող ճանապարհները:
Կոլումբիայում աշխատող լրագրող Ջոն Օտիսը հայտնում է, որ ոտքերը խաչաձև դնելու շարժումով նրանք հրաժարվել են իրենց երկրորդ կեսի հետ սեռական հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև իրենց մեկուսացված փոքրիկ քաղաքը երկրի մյուս շրջաններին կապող ճանապարհը չբարեկարգվի:
Այդ մեթոդը ըստ երևույթին աշխատել է: PRI-ի տեղեկություններով՝ ճանապարհի վրա աշխատանքները վերսկսվել են: Ճանապարհն այնքան վատ վիճակում է գտնվում, որ ամենամոտ հիվանդանոց հասնելու համար բնակիչներից 14 ժամ է պահանջվում, և բժշկական օգնության կարիք ունեցող մարդիկ ճանապարհին մահանում են:
Կանայք, ճանապարհի վատ վիճակից բողոքելով, իրենց առաջին սեքսուալ բոյկոտը կազմակերպել էին 2011թ-ին: Այդ ժամանակ նրանց էր միացել նաև դատավոր Մերիբել Սիլվան, երբ այդ ճանապարհին մի հղի կին ու նրա չծնված երեխան էին մահացել, քանի որ շտապօգնության ավտոմեքենան չէր կարողացել կնոջը ժամանակին հիվանդանոց հասցնել:
Ցույցի կազմակերպիչ Ռուբի Քինոնեսն ասել է` ինչո՞ւ երեխա ունենալ, եթե նա պետք է մնա առանց բժշկական խնամքի: Նաև նշել է, որ իրենք որոշել են սեռական հարաբերություններ չունենալ և երեխաներ չունենալ, մինչև պետությունը չիրականացնի իր նախկին խոստումը:
Նախկինում երեք ամիս և 19 օր տևած չափավոր կյանքից հետո՝ քաղաքի իշխանությունները խոստացել էին վերանորոգել ճանապարհը, սակայն դրանից երկու տարի անց դեռ ոչինչ չի փոխվել:
Այդ իսկ պատճառով կանայք վերսկսել են իրենց բոյկոտը: Այժմ ճանապարհը բարեկարգելու համար տեխնիկա է բերվել՝ ապացուցելու համար, որ պատրաստվում են իրականացնել իրենց խոստումը:
Tags: Կոլումբիա, սեքսուալ բոյկոտ
