Փինք սթար անվանումով 59,60 կարատ ադամանդը սպասվում է, որ հաջորդ ամիս կայանալիք աճուրդում կվաճառվի 40 միլիոն ֆունտով:
Այս գինը ադամանդը դարձնում է երբևէ վաճառված աշխարհի ամենահազվագյուտ արժեքավոր զարդերից մեկը:
Քարը 1999թ-ին Հարավային Աֆրիկայում հայտնաբերել էր De Beers հանքարդյունահանող հսկա ընկերությունը: Այն մշակելու համար երկու տարի է պահանջվել:
Օվալաձև քարը ավելի քան երկու անգամ գերազանցում է 2010թ-ին ռեկորդային 29 միլիոն ֆունտով վաճառված Graff Pink ադամանդի չափերը:
Սոտբիս աճուրդի տունը, որը
պատրաստվում է քարը աճուրդի հանել Ժնևում, այն բնորոշել է որպես բացառիկ:
Թանկարժեք քարը պատկանում է 11a տեսակի ադամանդների փոքր խմբին, որոնք հայտնի են իրենց թափանցիկությամբ և քիմիական մաքրությամբ:
