Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը չի ընդունում Եվրոպայի խորհրդի և խորհդարանական վեհաժողովի Խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններ վերաբերյալ նախնական զեկույցը: Դաշինքի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Գրեհեմ Ութսոնը հայտարարել է, որ իրենց ցնցել է այդ կառույցների զեկույցը, համաձայն որի՝ Ադրբեջանում ընտրությունները եղել են “ազատ, արդար և թափանցիկ”, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
“Եվրոպայի խորհուրդը մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանն է: Հայտնի է, որ Ադրբեջանում երբևէ չեն հարգվել այդ իրավունքները, իսկ ժողովրդավարության և օրենքի գերակայության մակարդակը երբևէ բարձր չի եղել: ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի զեկույցեը ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքները այդքան լուրջ չլինեին: Ընտրությունների արդյունքների հրապարակումը նախքան ընտատեղամասերի փակվելը վկայում է, որ քվեարկությունն ամբողջովին կեղծված է: Բացի այդ՝ Ադրբեջանի կառավարության կողմից “արտամանդատային” պատգամավորներին հրավիրելը շատ ավելի դատապարտելի է”, -ասել է Ութսոնը: Վերջինս կարևորել է միջազգային չափանիշները շրջանցողներին պատժելը, քանի որ այդպիսով խաթարվում է Եվրախորհդարանի և Եվրոպայի խորհրդի նկատմամբ վստահությունը:
Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը Եվրոպայի առաջադեմ դաշինքներից է, որում ընդգրկված են 50 երկրից կուսակցություններ:
Tags: ադրբեջան, նախագահական ընտրություններ