Այսօր 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելքում: Ազգային օթերևութաբանական վարչությունը Ֆուկուշիմա մարզում հայտարարել է ցունամիի վտանգ: Ուժեղ ցնցումները զգացվել են Հոնսյու կղզու ամբողջ տարածքում, ինչպես նաև Հոկայդո կղզու հյուսիսում:
Ազգային օթերևութաբանական վարչության տվյալների համաձայն ալիքի բարձրությունը մոտ մեկ մետր էր,ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Տոկիոյի շենքերի ներսում ուժեղ ցնցվել են պատերը և կահույքը: “Ֆուկուշիմա” ԱԷԿ-ում տեղի ունեցած որևէ երևույթի մասին տեղեկություն չկա:
Tags: երկրաշարժ, ճապոնիա
