“Շիրակ կենտրոնն” այսօր Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կանաչապատման, քաղաքի սանիտարակամ մաքրման աշխատակիցներին և քաղաքապետարանի տեխնիկական անձնակազմինսկսեց տրամադրել Ամերիկայից եկած օգնությունը:
Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկվել են աշխատանքային համազգեստներ` համապատասխան բաժինների համար:
350-ից ավել բանվորական նոր ու թանկարժեք խալաթներն ունեն նաև հստակ բաժանումներ, օրինակ, կանաչապատողների հագուստը կանաչ է, հավաքարարներինը` կապույտ, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներին կտրամադրվեն մոխրագույն համազգեստներ:
Հավելենք, որ այս նույն բարերարի աջակցությամբ Գյումրիում հարյուրավոր անապահով ընտանիքներ պարբերաբար ստանում են նյութական օգնություն: Արդեն երկրորդ տարին է, ինչ “Շիրակ կենտրոնի” նախաձեռնությամբ, Էլվիս Մադաթյանի և այլ բարերարների հովանավորությամբ տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան շեմին բաժանվում է նաև վառելափայտ:
