Հնէաբանները Լիմայի արվարձանում գտել են լավ պահպանված մումիաներ, որոնց տարիքը ավելի քան հազար տարի է: Առաջինը երեխայի մարմին է, երկրորդը`մեծի: Գիտնականները կարծում են, որ երեխային կարող է թաղել են տղամարդու հետ, որպես զոհաբերություն, հաղորդում է բրիտանական BBCհեռուստաընկերությունը:
Մումիաները հայտնաբերվել են Յակ Պուկլյաննայի հնագույն հնէաբանական կմպլեքսում, որտեղ պեղումները սկսել են 1981 թվից: Գիտնականները ասում են, որ դա ամենալուրջ “Գանձն է”, որ գտնվել է այնտեղ վերջին30 տարում: Մումիաները թաղվել են նստած, նրանք հագնված են եղել և պարանով փաթաթված:
Հնագետները ենթադրում են, որ գտածոները ՄԹԱ VI – XI դարերին են պատկանում:Դա Ուարիի դոինյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանն էր: Որքան էլ զարմանալի է գիտնականներին քիչ բան է հայտնի դրա մասին, քանի որ Ուարիի ներկայացուցիչները իրենցից հետո ոչ մի գրավոր վկայություն չեն թողել: Բացի երկու մումիաներից Յակ Պուկլյաննա կոմպլեքսի շրջակայքում հայտնաբերվել են նաև երեք ծովախոզուկի կմախք և կատուների նկարներով ամանեղեն: Հնագետները կարծում են, որ դա անդրշիրիմյան կյանքի զոհաբերություն է:
Tags: 1000-տարեկան մումիա, պերու