Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ներկայացուցիչ 52 կգ քաշային Միշա Ալոյանն այսօր եզրափակչում ուժերը կչափի ուզբեկստանցի Յասուրբեկ Լատիպովի հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել է ուելսցի Էնդերբ Սելբիին: Իսկ աշխարհի չեմպիոն Ալոյանը կիսաեզրափակչում առավելության է հասել Թայլանդի ներկայացուցիչ Չատչայի Բուդտիի նկատմամբ:
Հավելենք, որ Հայաստանի 7 բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում ձախողվել են:
Tags: բռնցքամարտ, բռնցքամարտի աշխարհի առաջնություն, Միշա Աոյան, սպորտ
