McDonald’s ընկերության ղեկավարությունը հրաժարվել է իր ռեստորաններում Heinz կետչուպ օգտագործելուց: Ընկերությունն ուրիշ մատակարարների է փնտրում, որոնք կներգրավեն գործի մեջ:
Պատճառը վերջերս Heinz ընկերության ղեկավարության կազմում փոփոխություններն են: Այժմ Heinz-ը ղեկավարում է Բերնարդո Հիզը, McDonald’s-ի գլխավոր մրցակցի` արագ սննդի Burger King ցանցի նախկին գլխավոր տնօրենը, որը մինչ օրս ակտիվ իրականացնում է այդ ընկերության ֆինանսական հետաքրքրությունները:
McDonald’s-ը կետչուպի պոտենցիալ մատակարարների անուններն առայժմ չեն հրապարակում: Հայտնի է միայն, որ դրանք միայն ամերիկյան ընկերություններ են: Փորձագետները կարծում են, որ Heinz-ին արժանավոր փոխարինող դժվար թե գտնվի: Heinz-ի արտադրանքը սպառվում է աշխարհի 200 երկրում: Heinz-ն ու McDonald’s-ը համագործակցել են 40 տարի:
Tags: McDonald's