Ձեռքերը լվանալը մարդուն ավելի երջանիկ է դարձնում՝ խթանելով ինքնավստահությունը և մաքրելով ձախողման զգացողությունը

washing boost self esteemՈւսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ձեռքերը լվանալու գործընթացը մեզ ավելի լավատես է դարձնում ձախողումից հետո:

Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Կայ Կասպարը ուսումնասիրել է վատ իրադարձությունից հետո ֆիզիկապես մաքրվելու ազդեցությունը մարդու վրա:

Նա պարզել է, որ այն մարդիկ, որոնք ձախողումից հետո լվանում են իրենց ձեռքերը ավելի լավատես են դառնում ապագայում նույն առաջադրանքը հաջողությամբ կատարելու նկատմամբ:

Կասպարը 98 մարդու բաժանել է երկու խմբերի և նրանց անլուծելի առաջադրանք տվել, որից հետո առաջդրանքը ձախողած մի խմբի անդաները լվացել են ձեռքերը, իսկ մյուս խումբը՝ ոչ:

Առաջադրանքը ձախողելուց հետո երկու խմբերը լավատես են եղել, որ ապագայում կարող են առաջադրանքը ավելի լավ կատարել, սակայն ձեռքերը լվացած խումբը շատ ավելի լավատես է եղել:

Այստեղ հակասություն է առաջացնում այն փաստը, որ ձեռքերը լվանալուց հետո մարդիկ ավելի լավ են զգում, սակայն ավելի քիչ հավանական է, որ նրանք հաջորդ անգամ ավելի լավ կկատարեն առաջադրանքը:

Ըստ պրոֆեսորի՝ ձախողումից հետո ֆիզիկապես մաքրվելը վերացնում է բացասական զգացողությունները, ինչի հետևանքով մարդու մոտ նվազում է նոր առաջադրանքի համար ավելի լավ պատրաստվելու ձգտումը:

Սակայն ձեռքերը չլվացած մարդիկ հետագայում ավելի լավ են կատարել առաջադրանք:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Psychological and Personality Science ամսագրում:

Միչիգանի համալսարանում նախկինում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ձեռքերը լավանալը մաքրում է ֆիզիկապես և հոգեպես:

Հոգեբանների խումբը հայտնել էր, որ ձեռքերը լվանալու պարզ գործընթացից հետո մարդիկ ավելի լավ են զգում իրենց կայացրած որոշումների համար:

 

Tags: ,