Չինական լրտես-թեյնիկներ` Պետերբուրգում

o_840791Չինացի մասնագետների հայտնագործությանն անգամ հաքերներն  ու ամերիկյան հետախուզությունը կնախանձեն: Չինաստանի ինժեներները կենցաղային տեխնիկայի մեջ հատուկ չիպեր են տեղադրում, որոնք ավտոմատ միանում են ցանցերին, վիրուսներ ու սպամ տարածում: Նման  “լրտես” արդուկների, թեյնիկների ու հեռախոսների խմբաքանակ է պատահաբար հայտնաբերվել Սանկտ-Պետերբուրգում: Ռուս առևտրականներն իսկույն ապրանքի մատակարարման բոլոր պայմանագրերը կասեցրել են: Հիմա նրանք իրենց կորուստներն են հաշվում,քանի որ ստիպված հրաժարվել են ապրանքների  խոշոր խմբաքանակից: Չինացի ինժեներների հնարամտության “շնորհիվ” թեյնիկներն ու արդուկները սովորել էին լրտեսել իրենց տերերին: Տենիկայի մեջ  տեղադրված փոքրիկ չիպն “աշխատանքի” էր անցնում անմիջապես կենցաղային սարքը հոսանքին միացվելուց հետո ու Wi-Fi-միջոցով մուտք գործում ցանկացած չպաշտպանված համակարգիչ:

Ներկրող ընկերության տնօրենն ապշած է. նա իր չինաստանցի գործընկերներից նման “անակնկալ “ չէր սպասում.”Դա փորձված տեղ է ու տարօրինակ է, որ նման պատմություն է  տեղի ունեցել: Բոլորովին վերջերս ինչ որ բաներ էին կատարվում ու մենք փորձեցինք պարզել` ինչն է պատճառը”:

“Լրտեսական” հնարքը հայտնաբերել են բրոքերական գործակալությունում: Մինչ Չինաստանից ապրանքը կառաքվեր, ռուս մանագետներին զարմացրել էր ապրանքի փաթեթի քաշը, որը մի քանի գրամով տարբերվել է փաստաթղթերում ներկայացված տվյալից: Խմբաքանակը կանգնեցրել են սահմանին, փորձագետները զաբղվել են դրա ուսումնասիրությամբ ու պարզել, որ չիպերը նախատեսված են”սպամ”-ների ու վիրուսների տարածման համար:

Մաքսային բրոքեր կազմակերպության  տեխնիկական տնօրեն Գ.Պավլովն ասում է.:Դուք անգամ չեք նկատի, որ այն ինչ-որ բան է ուղարկում:  Նույնիսկ ոչ մի ցանցային ադմինիստրատոր չի նկատի հարձակումը, քանի որ  այն կատարվում է ոչ թե համացանցում այլ դրսից”:

Tags: