«Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը» թեմայով սեմինար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

65947_10200870654468312_1545264290_nԱյսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը» թեմայով սեմինարին: Բանախոսն էր «Հույսի կամուրջ» հկ-ի նախագահ Զարուհի Բաթոյանը, ով նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:
Հանդիպումից հետո Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ իրեն ուրախացրել է հատկապես այն, որ հաշմանդամության խնդիրները իր հայրենի ֆակուլտետում անտեսված չեն: «Այսօր ուսանողներն ասեցին, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի պետական քննության հարցաշարում հարց կա հաշմանդամության խնդրի լուսաբնաման մասին», – գրեց Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ Զարուհի Բաթոյանը առաջինն էր, ով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով դիպլոմային աշխատանք և մագիստրական թեզ գրեց: Թեզը հետագայում տպագրվեց, և այժմ դրա հետ հնարավոր է ծանոթանալ ԵՊՀ գրադարանում:

Tags: