Կնոջից երեսուն րոպե է պահանջվել իր մեքենան կայանատեղիում կանգնեցնելու համար (տեսանյութ)

c1YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որտեղ կինը 30 րոպե է ծախսում իր մեքենան Բելֆաստի կայանատեղիներից մեկում կանգնեցնելու համար:

Հոլովակը նկարահանվել է հեռախոսով մոտակայքում գտնվող շենքերի մեկի պատուհանից և դիտվել է 1 միլիոն անգամ: Այն նկարել էին մի խումբ ուսանողներ, որոնք ականատես էին եղել այդ տեսարանին:

Հոլովակը նրանք վերնագրել են «Կանգառ կատարելու աշխարհի ամենավատ փորձը»:

Հոլովակի հեղինակներից մեկը  BBC News-ին հայտնել է, որ իրենց ընկերներից մեկը պատուհանը բացել է թարմ օդ շնչելու համար և նկատել կնոջը, այնուհետև իրենք ևս մոտեցել են պատուհանին դեպքին ականատես լինելու c2համար և 15 րոպե դիտելուց հետո նրանք որոշել են նկարահանել միջադեպը:

Այնուհետև նրանք, տեսահոլովակը զվարճալի համարելով, տեղադրել են Facebook կայքում, իսկ հաջորդ օրը այն դիտվել էր արդեն 300,000 անգամ:

Ուսանողները հայտնում են, որ իրենք կցանկանային հանդիպել կնոջը և լսել այդ դեպքի հետ կապված նրա տեսակետը: