Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը կարծում է, որ բնավ էլ կարևոր չէ, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ինչ են մտածում Մաքասային միության այնպիսի անդամներ, ինչպիսիք են Ղազախստանն ու Բելառուսը:
Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Մաքսային միության անդամ երկրների դրսևորած դիրքորոշման ու Բելոռուսիայի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունների մասին. «Այդ միության առանցքային երկիրը Ռուսաստանն է, և հենց նա է մեզ հրավիրել միություն, ուստի հենց նա էլ պետք է հարթեցնի միության այլ անդամների` մեզ համար առաջադրած խոչընդոտները: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանն առհասարակ, եթե անգամ Ռուսաստանի կողմից ՀՀ բարձրագույն իշխանությանը ներկայացվել է պահանջ, ապա դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, հատկապես որ կրիտիկական մի կետում` պահի ազդեցության տակ, կայացվել է ճիշտ որոշում: Հիմա այլ բանի մասին պիտի մտածենք: Մեր ողջ ռեսուրսը պետք է ուղղվի պայմանագիրը մեզ համար առավելագույնս շահավետ ձևակերպելուն: Մասնավորապես Ռուսաստանին պետք է առաջադրվի Նախիջևանի խնդրի անհապաղ լուծման հարցը», – իր խոսքում շեշտեց քաղաքագետը:
Tags: Լևոն Շիրինյան, Մաքսային միություն