Չինաստանում դպրոցի ճաշարանից օգտնվելուց հետո 253 աշակերտ սննդային թունավորում է ստացել

school lunchԼրատվամիջոցների տեղեկություններով՝ Հյուսիսային Չինաստանում առնվազն 253 ուսանող է բուժվում ենթադրվող սննդային թունավորումից:

«Սինխուա» լրատվական գործակալությունից հայտնում են, որ ուսանողների հետ միասին երկու ուսուցիչ ևս տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Չինաստանի ներքին ինքնավար Մոնղոլիա շրջանի Բաոտոու քաղաքում:

Ուրբաթ օրը լրատվամիջոցը տեղեկացրել է, որ դպրոցի ճաշարանում նույն սնունդը ուտելուց հետո տուժածների մոտ նկատվել է ստամոքսացավ և սրտխառնոց:

Ըստ տեղեկությունների՝ ճաշարանի աշխատակիցներն այժմ հարցաքննության նպատակով գտնվում են ոստիկանությունում:

 

Tags: ,